11/30/2011

Գյումրեցի անտուն, տարեց կնոջը Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ապահովել է կացարանով


«Շիրակ կենտրոն» ՀԿ-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ իրենք իշխանության տարբեր մարմիններին պարբերաբար հղում են տարաբնույթ գրություններ անօթևան ընտանիքներին հուզող խնդիրների և բնակբաշխման գործընթացի մասին:

Նմանատիպ մի գրություն-միջնորդագիր էլ «Շիրակ կենտրոնը» հոկտեմբերի 17-ին ուղարկել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` խնդրելով դուռ-պատուհան և տանիք չունեցող կիսակառույց շինության մեջ, իսկ ձմռան ամիսներին էլ կայարանում կամ շենքերի մուտքերում պարտադրված գիշերող Սուսաննա Եղտիարյանին բացառության կարգով հատկացնել դեռ նախորդ տարի Մուշ-2 թաղամասում շահագործված, սակայն մինչև օրս չբաշխված հինգ բնակարաններից որևէ մեկը` չսպասելով բնակարանների հաջորդ տարի նախատեսված ընդհանուր բաշխմանը:

Ս. Եղտիարյանի ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն ներկայում բարձրագույն կրթությամբ 62-ամյա կինը մնացել է միայնակ, որդին և քույրը մահացել են, նա հաշվառված է Գյումրու անօթևանների հերթացուցակի 1-սենյականոց բնակարանի հավակնորդների 812-րդ հերթական համարում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ներկայացրած միջնորդագրին հաջորդող բնակբաշխման առաջին իսկ նիստում` հոկտեմբերի 19-ին, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից կենտրոնն ստացել է բանավոր մերժում:
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը, արձագանքելով «Շիրակ կենտրոնի» խնդրանքին, անտուն կնոջը տաք և ապահով ապաստան է տրամադրել թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շենքում:

11/19/2011

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԳԻՐԸ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Վեհափառ Տե՛ր,
Շիրակի տիրախնամ թեմի հավատացյալ ու բարեպաշտ
ժողովրդի եւ անձամբ մեր ու հոգեւոր սպասավորների
անունից Ձեզ ենք հղում մեր ջերմ շնորհավորագիրն ու
բարեմաղթանքները` Ձերդ Սրբության օծման ու գահակալության տարեդարձերի ուրախ առիթով:
Մեր ջերմեռանդ աղոթքն ենք առաքում առ Աստված, որպեսզի շնորհաբաշխ Սուրբ Հոգու մշտատեւ օգնությամբ
ՙ,,...իցէք հաստատունք եւ առանց գայթակղութեան  ի աւուրն Քրիստոսի: Լցեալք պտղովք արդարութեան  ի ձեռն  Յիսուսի Քրիստոսի ի փառս եւ ի գովեստ Աստուծոյ,,: Հայրապետ Հայոց, թող Ամենակարող Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո, տեւական քաջառողջությունն ու երկնային ,,յոթնարփնյա,, շնորհները լինեն Ձեր մշտական ու միակ ուղեկիցները, որպեսզի, Միածնաէջ Մայր Տաճարի  կամարների տակ, հարատեւ հնչեն հայաբարբառ եւ տիրատուր Ձեր աղոթքն ու մաղթանքը համայն հայության
բարգավաճման ու բարօրության, հայոց Հայրենիքի ամրապնդման ու շենացման եւ Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու պայծառացման ու փառքի համար: Ձեր արեւշատ
օրերը թող հարստանան ու զարդարուն լինեն հաջողությամբ պսակված Աստվածահաճ, հոգեշեն ու նվիրական իրագործումներով` ի հարատեւություն Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի ծաղկումն հայոց հինավուրց ու բազմաչարչար երկրի. ամեն:  
                                       Մատչիմ ի համբոյր Ձերդ Օծեալ Ս. Աջոյն`

                                        ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
                                        ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

11/11/2011

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ ԱՂԱՆԴԻ ԱՂԱՆԴԱՊԵՏԸ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունում ակտիվացել է այսպես կոչված ,,Կյանքի խոսք,, աղանդը, որ իրեն իբրև հովանավոր ունի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, որն ամեն կերպ հասարակությանը համոզել է փորձում, թե ,,Կյանքի խոսքը,, աղանդ չէ, քանզի իբր դավանում է Սուրբ Երրորդությունը: Սակայն վերջերս նայեցի մի քանի տեսագրություններ վերոհիշյալ աղանդի աղանդապետի շոու, կարելի է ասել` խեղկատակություններից, որ կառուցված էին, կարծես, ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող ,,Կրիվոյե զեռկալո,, զվարճալի հաղորդման լավագույն ավանդույթներով, և տխրեցի ու արդարացի բարկացա, որ իրեն քրիստոնյա հորջորջող աղանդապետը ծաղրում է Աստծո հայտնությունը և սուրբ մարդկանց, մինչ իր տկար զգացումներն համարում է հայտնություն....        Շարունակությունը դիտեք այստեղ` ՋԱՏԱԳՈՎՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ, ԱՂԱՆԴԱՊԵՏԸ ԲՈՂՈՔԵԼ ԷՐ  ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՔԱՆԶԻ ԻՐ ՆԿԱՐԱՀԱՆԱԾ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԷՐ ՎԵՐՑՎԱԾ ԻՐ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: YOU TUBE-ն ԷԼ ԻՄ ԷՋԻՑ ՋՆՆՋԵԼ Է ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, ՈՒՍՏԻ ՀԱՅՑՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՆՈՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ՄԻՆՉև ԳՏՆԵՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԴԱՐՁՅԱԼ ՁԵԶ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

11/02/2011


ԱՆՑՈՒՄ



Անվանումը- Անցում
Օրիգինալ անվանումը- Crossing
Արտադրության թիվը- 1994
Ժանրը- դրամա
Րեժիսոր-Ջոն Շմիդ
Դերերում- Դեվիդ Ուայտ, Կեվին Դոունես
Ֆիլմի մասին

Այս կարճամետրաժ ֆիլմի հերոսի ընկերը պառկած է հիվանդանոցում. նա քաղցկեղ ունի: Մահվանից առաջ նա ուզում է ընկերոջը պատմել, որ մեռնելուց հետո կյանք կա, սակայն չի հասցնում դա անել:  Թաղման արարողության ժամանակ այնպիսի բաներ են տեղի ունենում, որ երիտասարդի ողջ կյանքը փոփոխության է ենթարկվում: Իսկ թե ի'նչ է տեղի ունենում` կիմանաք, եթե նայեք այս ֆիլմը:

Արտադրությունը- ԱՄՆ
Տևողությունը- 00:31
Լեզու: Ռուսերեն սիրողական թարգմանություն

ՖԻԼՄԸ  ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

11/01/2011

ՀՈԳևՈՐ ժՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳ

Տիրամոր Գովք

(ժողովրդական երգ)



Քեզ հավատամ, խոստովանիմ,
Անմահական սուրբ Տիրամեր,
Քու տաճարին էրկրպագիմ,
Շատ պատվական սուրբ Տիրամեր: