12/28/2012

ՍՈՒՐԲ  ԾՆՆԴՅԱՆ  ՊԱՀՔ


Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
 Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն` օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են` ասելով
 «Քրիստոս Ծնվեց և Հայտնեցավ, Մեզ և ձեզ մեծ ավետիս»:


ՃՐԱԳԱԼՈՒՅՑ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ

Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան` երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:  Սուրբ Ծնունդն սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ:
 Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին:
 <<Ճրագալույց>> նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՄԱՍԻՆ


«Այդ օրերին Օգոստոս կայսրը հրապարակեց մի հրամանագիր` իր կայսրության սահմաններում գտնվող բնակիչների մարդահամար անցկացնելու: Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորեստանի կառավարիչ Կյուրենիոսի օրերին» (Ղուկ. Բ 1): 

Ըստ Ղուկասի Ավետարանի սույն վկայության, Հիսուս ծնվել է առաջին մարդահամարի ժամանակ, երբ Նրա մայրը` Մարիամը, իր ամուսնու` Հովսեփի հետ Նազարեթ քաղաքից Բեթղեհեմ էր գնում` իրենց հայրենի քաղաքում արձանագրվելու համար:
Օկտավիանոս Օգոստոս կայսրն իշխել է Քա. 29 թվականից մինչև Քհ. 14 թվականը, իսկ Կյուրենիոսը երկու անգամ է եղել Պաղեստինի և Սիրիայի կառավարիչ, նախ` Քա. 6-4 թվականներին եւ ապա` Քա. 6-9 թվականներին: Նա երկու անգամ էլ մարդահամար է անցկացրել: Քանի որ Ղուկասը մասնավորապես շեշտում է առաջին մարդահամարը, ապա ենթադրվում է, որ Հիսուսի ծնունդը պետք է տեղի ունեցած լինի Քա. 6-4 թվականների միջև: Գիտնականների մեծամասնությունն այս առումով առավել հակված է ընդունելու Քա. 4 թվականը:
Հիսուսի մայրը` Մարիամը, շնորհալի կույս էր, որը նշանված էր Հովսեփ անունով մի բարեպաշտ մարդու հետ: Սակայն ամուսնությունից առաջ Մարիամը հղիացել էր Սուրբ Հոգուց: Այդ մասին նրան ավետել էր Աստծու հրեշտակը. «Մի° վախեցիր, Մարիա°մ, որովհետեւ դու արժանացար Աստծու շնորհին: Ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի Որդի կկոչվի [...] Նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. Ա 30-33): Այս մասին Հին Կտակարանում մարգարեները նախապես գրել էին. «Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի...» (Ես. Է 14), ու այդ նորածինը պետք է դառնա աշխարհի Փրկիչը:
Եվ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Մայրը փաթաթեց նրան խանձարուրով և դրեց մսուրի մեջ, որովհետեւ իջևանատանը իրենց համար տեղ չկար:
Մանուկ հասակում Հիսուսին տարան Եգիպտոս` Հրեաստանի Հերովդես արքայի հալածանքներից նրան հեռու պահելու համար, իսկ պատանի տարիքում, Հովսեփի և Մարիամի ուղեկցությամբ Նա վերադարձավ: Տեղեկություններ չկան այն մասին, թե ինչպե°ս և ի°նչ միջավայրում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Հայտնի է միայն, որ Եգիպտոսից վերադառնալով, Հիսուս ծնողների հետ հաստատվեց Գալիլեա գավառի Նազարեթ քաղաքում: Այս պատճառով էլ հետագայում նրան կոչեցին Նազովրեցի:

Հայ Եկեղեցում Մանուկ Հիսուսին  նվիրած ու երգվող բազմաթիվ շարականներ կան. ահա դրանցից մեկը





11/21/2012


Իոսիֆ Կոբզոնի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի:
Ողջունելով տիար Կոբզոնի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նաթան Սրբազանը նրան
փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ողջույններն ու բարեմաղթանքները:
Իր խոսքում Սրբազան Հայրը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստան այցի նպատակին` Երևանում կայանալիք բարեգործական համերգին` ընդգծելով նաև, որ բարեգործությունը հիմնական նպատակն է քրիստոնեության առաքելության: Այս առիթով Նաթան Սրբազանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Իոսիֆ Կոբզոնի կողմից մշտապես ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար` մաղթելով Երկնավորի զորակցությունը նրա աստվածահաճո նախաձեռնություններին:
Իր հերթին Ի. Կոբզոնը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցի առիթով, նշեց, որ հպարտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացված շքանշանի համար և ուր էլ որ հայ է հանդիպում, միշտ հիշում է Հայաստանը և Ս. Էջմիածինը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նշանավոր արվեստագետի կողմից հայ ժողովրդին դժվարին տարիներին ցուցաբերած օգնությանը, ինչպես նաև հասարակության կյանքում հոգևոր արժեքների ամրապնդման կարևորությանը:

11/03/2012


Թեմական ներկայացուցչական ժողովին
ներկա գտնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական ժողովի նոյեմբերի 3-ի նիստին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերի, ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստին ՀՀ նախագահի ներկայությունը ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետը նշեց. «Այս բարեպատեհ առիթով Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր գլխավորությամբ հայրենի իշխանություններին մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանն աջակցելու, ըստ ամենայնի եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը զորակցելու և շարունակական ուշադրության ու սատարումի համար, որ ցուցաբերում է հայրենի պետությունը` հանուն մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և շինության: Գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես աջակից է նաև Սփյուռքի մեր թեմերի գործունեությանը` հատկապես դիվանագիտական ծառայությունների աշխատակիցների միջոցով, ովքեր իրենց կարևոր առաքելությանը զուգահեռ բարի գործակցությամբ մեծապես սատար են լինում թեմերի հոգևոր-եկեղեցական առաքելությանը»:
Անդրադառնալով ժողովին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ Թեմական ներկայացուցչական ժողովը համաեկեղեցական իր ընդգրկվածությամբ բարի արդյունքներ արձանագրելով` անպատճառ կծառայի հայ ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը: Վերջում Նորին Սրբությունը իր բարեմաղթանքը և օրհնությունը բերեց ՀՀ նախագահին` հայցելով, որ Աստծու ամենախնամ Սուրբ Աջը մշտապես հովանի լինի մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Այնուհետև ժողովականներին ուղերձով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «...Կասկածից վեր է, որ ներկա ժողովը, և ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ գործունեությունը, միայն կրոնական կազմակերպության հարց չէ, այլ ունի համահայկական ընդգրկում և նշանակություն. ավելին՝ մեզ համար այն ունի նաև մշակութային, ազգապահպան և քաղաքական նշանակություն: Սա պատմականորեն ձևավորված իրողություն է», - ողջույնի իր խոսքում նշեց ՀՀ նախագահը` ընդգծելով, որ այսուհետ ևս և ավելի մեծ չափով Հայ Առաքելական Եկեղեցին կարող է ակնկալել հայոց պետականության համակողմանի աջակցությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ժողովի օրակարգին, նշեց. «Այստեղ քննարկվող հարցերն իսկապես օրախնդիր են: Բոլորիս ցանկությունն է ավելի մոտ լինել մեր ժողովրդին, նրա հոգսերին ու ցավերին, պատասխաններ գտնել նրա հարցերին, որովհետև ժողովրդի ակնկալիքները Մայր Եկեղեցուց շատ մեծ են: Սա արդյունք է դարերով վաստակած անվերապահ հեղինակության...»:
Իր խոսքում ՀՀ նախագահն ի մասնավորի խոսեց նաև սիրիահայության խնդիրների մասին` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և ընդգծելով, որ այս առնչությամբ անելիքներ ունեն ամենքը` և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ Սփյուռքի համայնքները:
Նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև ժողովականների հարցերին:
Թեմական ներկայուցուցչական ժողով
Սուրբ Էջմիածնում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի նոյեմբեր 2-ի նիստին իր մասնակցությունը բերեց ՀՀ վարչապետ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետը, ՀՀ կառավարության անունից ողջունելով ժողովականներին, անդրադարձավ մի շարք հարցերի: «Անժխտելի է այն դեկատարությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ունեցել է և ունի Հայ Առաքելական Եկեղեցին: Շնորհիվ մեր հավատքի, եկեղեցու շուրջ մեր համախմբվածության՝ այսօր ունենք պետություն և համատեղ ջանքերով լուծում ենք այն խնդիրները, որոնք մտահոգում են մեր ժողովրդին: Ինչպես դարեր ի վեր, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք մտահոգում են մեր ժողովրդին և մենք ձեզ հետ փորձում ենք գտնել պատասխաններ, որոնք առաջնորդելու, օժանդակելու և ծառայելու են մեր ժողովրդին», - նշեց ՀՀ վարչապետը:
Կառավարության ղեկավարը մասնավորապես անդրադարձավ ժամանակակից հասարակության առջև ծառացած մարտահրավերներին. «Իմ համոզմունքն այն է, որ իրականում մենք գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ և ժամանակակից մարտահրավերների հաղթահարման բանալին, գաղտնիքը հենց այդ ոլորտում է պետք որոնել: Սպառողական հոգեբանությունը, սուրբ առաքելական արժեքներից հեռանալը ցանկացած հասարակության համար ստեղծում է լուրջ և անհաղթահարելի բարդություններ: Նմանատիպ խնդիրներ այսօր կանգնած են նաև հայ ժողովրդի առջև: Համոզված եմ, որ այն արդիական մարտահրավերները, որոնք առկա են, մենք կարող ենք հաղթահարել, եթե ապավինենք մեր հավատքին, համախմբվենք մեր հավատքի շուրջ, հզորացնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ամրապնդենք կապը պետության և Եկեղեցու միջև: Սա է լինելու այն բանաձևը, որն օգնելու է մեզ հաղթահարել նորագույն մարտահրավերները»:

ՀՀ վարչապետն արծարծեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների ուղղվածությանը, ինչպես նաև  սիրահայությանը ցուցաբերվող օգնությանն առնչվող հարցեր:
Տիար Տ. Սարգսյանը, բարձր գնահատելով այսօր Եկեղեցու և պետության ներկա հարաբերությունները, համոզում հայտնեց, որ այս ժողովի կայացրած որոշումները կնպաստեն Հայոց Եկեղեցու ամրապնդմանը:
Իր հերթին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՀՀ վարչապետի մասնակցությունը ժողովին, իր օրհնությունը բերեց նրան` գնահատելով Հայրենիքին նվիրյալ տիար Տիգրան Սարգսյանի ջանքերը և ընդգծելով նրա առանձահատուկ ջերմ ու նախանձախնդիր վերաբերմունքը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին և Մայր Աթոռ Ս. Էջմիածինը:

10/06/2012

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ  ՍԵՐՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԶՈՐԱՑՆԵԼ ՁԵՐ ՀԱՎԱՏՔԸ և ՀԱՂՈՐԴ ԴԱՌՆԱԼ ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ, ՈՐ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԻ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՀՐԱՇԱԼԻ և ԿԵՆԱԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՐՀԸ, ԱՊԱ ՄԱՍՆԱԿՑԵՔ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՍԵՐՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:

ՄԵՆՔ ՁԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆ   ՇԱԲԱԹ, ԺԱՄԸ 11.30_ին, ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ և ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ. ՈՐ ԳՏՆՎՈՒՄ Է ք.ԳՅՈՒՄՐԻ, ՌԻԺԿՈՎԻ 6 ՀԱՍՑԵՈՒՄ, Շիրակի Թեմի առաջնորդարանի շենքում: 

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԽՈՍՎԻ ՀԵՏևՅԱԼ ԹԵՄԱՆԵՐՈՎ
3 Նոյեմբեր---<<Դիվահարության մասին>> - մաս 2-րդ
17 Նոյեմբեր---<<Էվթանազիայի և արհեստական վիժեցման մասին>>--մաս 2-րդ
24Նոյեմբեր--<<,,Լեզվախոսությունը,, արդյոք շնորհն է Սուրբ Հոգու>>--մաս 1-ին
1 Դեկտեմբեր--<<,,Լեզվախոսությունը,, արդյոք շնորհն է Սուրբ Հոգու>>--մաս 2-րդ

5/05/2012

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ




Այս օրերիս  Շիրակի Թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հանդիպեց մարզի մի խումբ երիտասարդների, որոնց թվում նաև` Հայ Կաթոլիկ համայնքի երիտասարդաց հետ: Հանդիպման ժամանակ խոսվեց եկեղեցական Խորհուրդների, մասնավորապես Մկրտության և Սուրբ Հաղորդության վերաբերյալ:




2/13/2012

Հոգենորոգ պատմություններ

ԱՌԱԿՆԵՐ
2


Սիրելի ժողովուրդ, վերջերս դիտեցի ,,Առակներ,, կոչվող հոգենորոգ այս ֆիլմաշարը, և իմ մեջ առաջացավ ցանկություն դրանցով կիսվելու ձեզ հետ. նայեք այն, և Տերը թող ուղղի մեր կյանքերն` ավելի լավ քրիստոնյա լինելու համար:

2/04/2012

Սուրբ Սարգսի տոնը Գյումրիում

Այսօր մարդաշատ էր Գյումրու Սուրբ Սարգիս մատուռը. տոնի ուրախալի առիթով բազմաթիվ ուխտավորներ էին եկել Սուրբ Սարգիս մատուռ: Վաղ առավոտից գյումրու երիտասարդներին միացան Երևանից ժամանած ուծտավորները և միասնաբար մասնակցեցին Սուրբ Պատարագին` հայցելով Բարձյալ Աստծո  բարեհաճությունն առողջության, բարեկարգության համար` բարեխոսությամբ Սուրբ Սարգսի: Հետ Պատարագի մատուռի հոգևոր հովիվ Տեր Նշան Քահանան կատարեց ,,Երիտասարդների օրհնության կարգ,,: Իր  այցելությամբ մեզ պատվել էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել Եպս. Աջապահյանը, ով օրվա խորհրդով քարոզ խոսեց. սիրով ներկայացնում ենք այն .



2/03/2012

êàôð´ ê²ð¶êÆ îàÜÀ

 êáõñµ ê³ñ·ÇëÁ Îáëï³Ý¹Ç³Ýáë Ø»ÍÇ ûñáí γ峹áíÏdzÛÇ Ù»ç Çñ  ù³ç³·áñÍáõÃÛáõÝÝ»ñáí Ý߳ݳíáñ »Õ³í: Ƶñ¨ í³ñÓ³ïíáõÃÛáõÝ Çñ ù³çáõÃÛ³Ý Ï³ÛëñÇó ½áñ³í³ñáõÃÛ³Ý ïÇïÕáë ¿É ëï³ó³í: ²Û¹ ûñí³ÝÇó ëÏë»ó ѳٳñÓ³Ïáñ»Ý ù³Ý¹»É ѻóÝáë³Ï³Ý µ³·ÇÝÝ»ñÁ:
ÐáõÉdzÝáë àõñ³óáÕÇ ûñáí ëïÇåí³Í »Õ³í Çñ سñïÇñáë ½³í³ÏÇ Ñ»ï Ý³Ë Ð³Û³ëï³ÝáõÙ, ÇëÏ ³å³ ä³ñëϳëï³ÝáõÙ ³å³ëï³Ý»É:
ä³ñëϳëï³ÝÇ Ù»ç, ÙÇ ûñ ï»ëÝ»Éáí, áñ Çñ ·áõݹÁ ÃßݳÙáõó í³Ë»ÝáõÙ ¿, Ñáñ¹áñ»ó Ýñ³Ýó, áñå»ë½Ç ÐÇëáõë øñÇëïáëÇÝ ³å³íÇÝ»Ý: ¼ÇÝíáñÝ»ñÁ ëÇñï ³é³Í ê³ñ·ëÇ Ëáëù»ñÇó, ÃßݳÙáõ íñ³ ѳñÓ³Ïí»óÇÝ ¨ ѳÕûóÇÝ:
îǽµáÝ í»ñ³¹³éݳÉáõÝ å»ë, Þ³åáõÑ ³ñù³Ý Ññ³Ù³Û»ó Ïáõéù»ñÇÝ ½áÑ Ù³ïáõó»É: Æñ ½³í³ÏÁª سñïÇñáëÁ, ¹ñ³Ýó áãÇÝãáõÃÛáõÝÁ óáõÛó ï³Éáõ ѳٳñ`Ïáõéù»ñÇó ÙÇ ù³ÝÇëÁ ·»ïÇÝ ï³å³É»ó: Øá·»ñÁ ϳï³Õ³Í` áïݳÏáË ³ñ»óÇÝ Ýñ³Ý:
ê³ñ·ÇëÝ Çñ ½³í³ÏÇ Ù³ÑÁ ï»ëÝ»Éáí` ·áÑáõݳÏáõÃÛáõÝ Ñ³ÛïÝ»ó ²ëïÍáõó, áñ ݳѳï³ÏáõÃÛ³Ý ³ñųݳó³í: ØÇ ù³ÝÇ  ûñ Ñ»ïá Çñ»Ý ¿É ·É˳ï»óÇÝ: Æñ ·Ý¹Ç ½ÇÝíáñÝ»ñÁ Ýñ³ Ù³ñÙÇÝÁ í»ñóÝ»Éáí` óջóÇÝ: ³·³íáñÁ, »ñµ Éë»ó ½ÇÝíáñÝ»ñÇ ³ñ³ñùÇ Ù³ëÇÝ, Ýñ³Ýó ¿É ·É˳ï»É ïí»ó` 362 ÃíÇÝ:
êáõñµÇ, Çñ áñ¹Ç سñïÇñáëÇ ¨ 14 ½ÇÝíáñÝ»ñÇ ÑÇß³ï³ÏÁ ÝßáõÙ »Ýù ²é³ç³íáñ³ó å³ÑùÇ Þ³µ³Ã ûñÁ:




²Ûëûñ` 2012 Ãí³Ï³ÝÇ ö»ïñí³ñÇ 3-ÇÝ, êáõñµ ê³ñ·ëÇ Ý³Ë³ïáݳÏÇÝ, É»óáõÝ ¿ñ ¶ÛáõÙñáõ êáõñµ ÚáÃí»ñù »Ï»Õ»óÇÝ, áõñ ѳñÛáõñ³íáñ »ñÇï³ë³ñ¹Ý»ñ ¿ÇÝ Ñ³í³ùí»É` Ã»Ù³Ï³É ³é³çÝáñ¹Ç ûñÑÝáõÃÛáõÝÁ ëï³Ý³Éáõ, êáõñµ ê³ñ·ëÇ µ³ñ»ËáëáõÃÛáõÝÁ  Ñ³Ûó»Éáõ` »ñç³ÝÇÏ »ñÇï³ë³ñ¹áõÃÛáõÝ áõݻݳÉáõ ÷³÷³·áí:




 Üñ³Ýù Ù³ëݳÏó»óÇÝ ºñ»ÏáÛ³Ý Ä³Ù»ñ·áõÃÛ³ÝÁ, áñÇ í»ñçáõÙ î. ØÇù³Û»É »åë. ²ç³å³ÑÛ³ÝÝ Çñ ûñÑÝáõÃÛ³Ý ËáëùÝ áõÕÕ»ó ·ÛáõÙñ»óÇ »ñÇï³ë³ñ¹Ý»ñÇÝ` Ñáñ¹áñ»Éáí, áñ »ñÇï³ë³ñ¹áõÃÛ³Ý ûñ»ñÇÝ Ýñ³Ýù ѳïϳå»ë ÷Ýïñ»Ý î»ñ ²ëïÍáõÝ, àí ³Ù»Ý µ³ñÇùÝ»ñÇ áõ µáÉáñ »ñ³½³ÝùÝ»ñÇ ßÝáñÑáÕÝ ¿: êñµ³½³ÝÁ Ñáñ¹áñ»ó, áñ µáÉáñÝ ¿É í³ÕÁ ·Ý³Ý ¶ÛáõÙñáõ êáõñµ ê³ñ·Çë Ù³ïáõé` êáõñµ ê³ñ·ëÇ µ³ñ»ËáëáõÃÛáõÝÁ ѳÛó»Éáõ:
ºñµ »ñÇï³ë³ñ¹Ý»ñÁ ¹áõñë »Ï³Ý »Ï»Õ»óáõó, Ýñ³Ýó ³Ûó»É»ó êáõñµ ê³ñ·ëÇ Ï»ñå³ñÁ Ý»ñϳ۳óÝáÕ ÓdzíáñÁ` áõñ³ËáõÃÛáõÝ ³é³ç³óÝ»Éáí »ñÇï³ë³ñ¹Ý»ñÇ ëñï»ñáõÙ:


1/14/2012


ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ  ՈՐՊԵՍ ՏԵՐ ԽՈՍՏՈՎԱՆԻ'Ր
Յուրաքանչյուր մարդու համար կարևոր է, որ նա խոնարհվի Տեր Աստծո առաջ և ապրի Տիրոջ պատվիրանների համաձայն` չվախենալով պետք եղած ժամանակ խոստովանել իր քրիստոնյա լինելը թե' խոսքով և թե'գործով, քանզի ինչպես Տեր Հիսուս է ասում.
«Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի»։
Ղուկաս 12.8-10
ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՏԵՔ ԱՅՍ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ



         ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԳԻՐԸ ՏԱՐԵՄՈՒՏԻ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Շիրակ աշխարհի մեր սիրելի՛  հավատակից եղբայրներ եւ քույրեր ի Քրիստոս. Տարեմտի ղողանջներին միաձույլ, Աստվածորդու մարմնավոր  Ս. Ծննդյան տոնի ուրախ առիթովխնդությամբ համակվածԱստծո փառքով լցված եւ Բեթղեհեմի հովիվների նման հիացածª մեր հայացքները կրկին հառում ենք դեպի Սուրբ Այրը, ուր ծնվեց Կյանքը եւ անսահման ուրախությամբ լցրեց Աստծո փրկությանն սպասող մարդկանց սրտերը