3/24/2016


ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՉԷ՞

Երեկ երեկոյան Երևանում էի. սիրում եմ երեկոյան Երևանը, սակայն երեկ տհաճություն զգացի. Ավագ շաբաթ է` Մեծ Պահքի վերջին և ամենակարևոր շաբաթը, որ կոչվում է նաև «Չարչարանաց շաբաթ», Քրիստոսի չարչարանքների հիշատակի շաբաթ, մի փոքրիկ ու կարճ ժամանակաշրջան որից, սակայն, կախված էր ահռելի մեծության ու կարևորության, ժամանակներ ու տարածություն չճանաչող մի բան` մարդկության, այդ թվում իմ և քո փրկությունը: Իսկ մայրաքաղաքում այդ ամենի հանդեպ կատարյալ անտարբերություն նկատեցի, մշտական եռուզեռ, սեթևեթում, լպիրշություն ու չգիտեմ ինչ... /գուցե իրավունք էլ չունեմ մեղադրելու/: Մտածումների մեջ հիշեցի մի գեղեցիկ պատմություն, որ կարդացել էի շուրջ 2 տարի առաջ, կարդացել էի և հուզվել... Այժմ պատմությունը, որ քաղել եմ Lusamut.net կայքից, փոքրիկ ոճական և կետադրական փոփոխություններով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Սուրբ Հարության տոնից առաջ սույն նյութը առավել ուսանելի կլինի: Սովորական մի կեսօր է, և դու գնում ես տուն։ Կարգավորում ես ռադիոն։ Նորությունները պատմում են ոչ կարևոր ինչ-որ բան. հեռավոր մի երկրում ինչ-որ համաճարակից, որի մասին երբևէ հայտնի չի եղել, երեք մարդ է մահացել։ Մեծ ուշադրություն չես դարձնում լսածիդ… Երկուշաբթի, երբ արթնանում ես, լսում ես, որ արդեն ոչ թե երեք, այլ երեսուն հազար մարդ է մահացել Հնդկաստանի հեռավոր բլուրներում։ ԱՄՆ–ի առողջապահության վերահսկողության ծառայողները մեկնել են հետազոտելու երևույթը։ Երեքշաբթի օրը այս լուրը դառնում է լրատվամիջոցների գլխավոր թեման՝ գրված առաջին էջերում. համաճարակն արդեն ո՛չ միայն Հնդկաստանում է, այլ նաև Պակիստանում, Իրանում ու Աֆղանստանում… նորությունն արագորեն սփռվում է բոլոր լրատվամիջոցներով։ Այն սկսում են կոչել «Հանելուկային վարակ», և բոլորը հարց են տալիս՝ «ինչպե՞ս է այն կասեցվելու»։ Եվրոպայում խուճապի մեջ են. փակում են սահմանները։ Լուրերով լսում ես մի կնոջ, ով պատմում է հանելուկային վարակից հիվանդանոցում մահացած մի մարդու մասին։ Լրատվամիջոցներն ասում են, որ եթե վիրուսակիր ես, մեկ շաբաթ նույնիսկ չես զգում, որ հիվանդ ես, հետո չորս օր անտանելի ցավեր ես ունենում և վերջում՝ մահանում։ Ահա նաև Մեծ Բրիտանիան է իր սահմանները փակում, բայց արդեն ուշ է։ Հաջորդ օրը Միացյալ Նահանգների նախագահն է սահմանը փակում՝ բացառելու համար վարակի ներթափանցումը երկիր։ Առանց բժշկական հետազոտության մարդիկ չեն կարող երկիր մտնել։ Հաջոջդ օրը բոլորը հավաքվում են եկեղեցում աղոթելու: Հանկարծ մի մարդ է մտնում եկեղեցի և ասում՝ ռադիոն միացրեք և լուրերը լսեք. երկու կին է մահացել Նյու Յորքում։ Թվում է, թե վարակը գրավել է աշխարհը։ Գիտնականները շարունակում են փնտրել հակահարուցիչը, սակայն կարծես ոչինչ չի ստացվում։ Շուտով ստացվում է սպասված լուրը. բացահայտվել է վիրուսի ԴՆԹ–ն (DNS), հնարավոր է հակահարուցիչը ստանալ։ Հետո հաղորդում են, որ մեկի արյան կարիքը կա, ով չի վարակվել։ Լուրն արագ տարածվում է, որ բոլորը շտապեն մոտակա հիվանդանոց՝ արյան քննություն հանձնելու։ Կամովին գնում ես նաև դու՝ քեզ հետ տանելով քո ընտանիքը, քո հարևանների հետ միասին՝ ինքդ քեզ հարցնելով՝ ի՞նչ կպատահի, արդյոք աշխարհը վերանա՞… Արյան հետազոտությունից հետո հիվանդասենյակից դուրս է գալիս մի բժիշկ ու մի անուն բղավում։ Քո զավակներից ամենափոքրը մոտդ է։ Նա բաճկոնիցդ քաշում է ու ասում. – Պապա´, իմ անունն է։ Մինչ ուշքի կգաս, քեզանից խլում են որդուդ, և դու կարողանում ես միայն ասել՝ «սպասե՛ք»։ Նրանք պատասխանում են. – Ամեն ինչ լավ կլինի, նրա արյունը մաքուր է, նրա արյունը անարատ է։ Հինգ րոպե հետո գոչելով ու ծիծաղելով՝ բժիշկները դուրս են գալիս։ Մեկ շաբաթվա ընթացքում առաջին անգամ ես տեսնում մեկին, որ ծիծաղում է։ Ամենից տարիքով բժիշկը մոտենում է քեզ ու ասում. – Շնորհակալություն, պարո՛ն, Ձեր զավակի արյունը մաքուր է, հնարավոր է հակավարակը ստանալ… Լուրը տարածվում է. մարդիկ լացում են և ուրախությունից գոչում։ Հանկարծ բժիշկը մոտենում է քեզ ու քո ընտանիքին և ասում. – Կարո՞ղ ենք մի րոպե Ձեզ հետ խոսել։ Չգիտեինք, որ արյան դոնորը կարող է երեխա լինել, ուստի կարիքն ունենք, որ արյունը տալու համար ստորագրեիք այս թղթերը։ Մինչ կարդում ես թղթերը, հանկարծ նկատում ես, որ նշված չէ արյան չափը, և հարցնում ես. – Ինչքա՞ն արյուն։ Բժշկի ժպիտն անհետանում է, ու նա պատասխանում է. – Չէինք մտածում, որ երեխա կարող է լինել։ Պատրաստ չէինք։ Պետք է ամբողջն օգտագործենք… Չես հավատում և փորձում ես հրաժարվել. – Բայց, բայց… Բժիշկը շարունակում է համառել. – Չե՞ք հասկանում, խոսքը ամբողջ աշխարհի մասին է։ Խնդրում ենք ստորագրեք, ամբողջ արյան կարիքն ունենք։ Դու խնդրում ես. – Բայց չե՞ք կարող փոխներարկում կատարել։ – Եթե մաքուր արյուն գտնենք, կանենք… – Կստորագրե՞ք։ Խնդրում ենք… ստորագրե՛ք… Լռության մեջ և առանց զգալու մատներդ, որոնք սեղմում են գրիչը, ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՍ։ Քեզ հարցնում են. – Ցանկանո՞ւմ եք տեսնել Ձեր որդուն։ Քայլում ես շտապ օգնության սենյակի վերջը, որտեղ նստած է քո որդին և ասում է. – Պա՛պ, մա՛մ, ի՞նչ է պատահել։ Վերցնում ես նրա ձեռքն ու ասում. – Տղա՛ս, քո մայրը և ես քեզ շատ–շատ ենք սիրում, քեզ սիրում ենք և երբեք թույլ չենք տա, որ քեզ մի բան պատահի, որն անհրաժեշտ չէ, հասկանո՞ւմ ես։ Բժիշկը վերադառնում է և ասում. – Ցավում եմ, բայց պետք է սկսենք, ամբողջ աշխարհում մարդիկ են մեռնում… Դու այդտեղից կգնա՞ս, կկարողանա՞ս թիկունք դարձնել և քո որդուն այնտեղ թողնել, երբ նա քեզ ասում է՝ «Պա՛պ, մա՛մ, ինչո՞ւ եք ինձ թողնում…»։ Մեկ շաբաթ հետո, երբ մի միջոցառում է կազմակերպված, որտեղ պատվում են քո որդուն, վստահաբար կա մեկը, որ քնած է իր տանը, մյուսները չեն եկել, որովհետև նախընտրում էին զբոսնել կամ ֆուտբոլի խաղ նայել, մյուսները կեղծ ժպիտով են գալիս միջոցառմանը՝ ձևացնելով, թե կարևորում են այն։ Եվ դու ցանկանում ես կանգնեցնել այս ամենն ու գոչել. «Իմ որդին ձեզ համար է մեռել, պատահմամբ ձեզ չի՞ հետաքրքրում»։ Երբեմն այս է, որ Աստված ցանկանում է մեզ ասել. «Իմ որդին մահացավ քեզ համար և դու դեռ չե՞ս կարողանում հասկանալ, թե որքան եմ ձեզ սիրում»։ Հետաքրքիր է տեսնել, թե ի´նչ հեշտ է մարդկանց համար մերժել Աստծուն և հետո հարցնել, թե ինչո´ւ է աշխարհը վատից ահավորին գնում։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպե´ս ենք հավատում այն ամենին, ինչ գրված է թերթերում, սակայն վիճարկում ենք այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում։ Հետաքրքիր է, թե ինչպե´ս է, որ օր առ օր մեզ ստիպում ենք երկրային բարիքներ կուտակել, սակայն նույնիսկ մեկ րոպե չենք նվիրում երկնքում գանձեր կուտակելուն։ Հետաքրքիր է, թե ինչպե´ս է մեկն ասում՝ ես հավատում եմ Աստծուն, սակայն իր գործերով ցույց է տալիս, որ այլ աստվածների է հետևում (փող, հաջողություն, իր անձի և եսի մեծարանք…)։ Հետքրիքիր է, թե ինչպե´ս ենք հազարավոր «կատակներ» ուղարկում մեկ էլեկտրոնային նամակի միջոցով, և առավել ևս հետաքրքիր է, թե ինչպե´ս են այս նամակները կրակի նման տարածվում…, սակայն երբ նամակ ենք ուղարկում, որը վերաբերում է Աստծուն, բավական մտածում ենք, մինչև որոշում ենք մյուսներին այդ նամակին հաղորդակից դարձնել։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է, որ բղջախոհությունը, տմարդությունը, գռեհիկն ու անպարկեշտը ազատորեն անցնում են հիպեր–տարածության միջով, մինչդեռ Հիսուսի մասին երկխոսությունները շնչահեղձ են լինում դպրոցներում և աշխատավայրերում։ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՉԷ՞։ Ավելի հետաքրքիր է կիրակի օրը տեսնել հուզված մի քրիստոնյայի, ով սակայն «անտեսանելի» է ողջ շաբաթվա ընթացքում։ Հետաքրքիր է, որ երբ վերջացնես կարդալ այս գրությունը, անհրաժեշտություն չես զգա այն ուղարկել բոլորին, որովհետև պարզապես վստահ չես ինչի՞ են նրանք հավատում կամ ի՞նչ կմտածեն քո մասին։ Հետաքրքիր է, որ մենք անհանգստանում ենք ավելի շատ նրա համար, թե ինչ են մեր մասին մտածում մարդիկ, քան թե այն մասին, թե ինչ է մեր մասին մտածում Աստված
Աղբյուրը՝ : http://www.sarkavagagirq.net/2011/04/blog-post_20.html ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ ©