11/19/2011

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԳԻՐԸ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Վեհափառ Տե՛ր,
Շիրակի տիրախնամ թեմի հավատացյալ ու բարեպաշտ
ժողովրդի եւ անձամբ մեր ու հոգեւոր սպասավորների
անունից Ձեզ ենք հղում մեր ջերմ շնորհավորագիրն ու
բարեմաղթանքները` Ձերդ Սրբության օծման ու գահակալության տարեդարձերի ուրախ առիթով:
Մեր ջերմեռանդ աղոթքն ենք առաքում առ Աստված, որպեսզի շնորհաբաշխ Սուրբ Հոգու մշտատեւ օգնությամբ
ՙ,,...իցէք հաստատունք եւ առանց գայթակղութեան  ի աւուրն Քրիստոսի: Լցեալք պտղովք արդարութեան  ի ձեռն  Յիսուսի Քրիստոսի ի փառս եւ ի գովեստ Աստուծոյ,,: Հայրապետ Հայոց, թող Ամենակարող Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո, տեւական քաջառողջությունն ու երկնային ,,յոթնարփնյա,, շնորհները լինեն Ձեր մշտական ու միակ ուղեկիցները, որպեսզի, Միածնաէջ Մայր Տաճարի  կամարների տակ, հարատեւ հնչեն հայաբարբառ եւ տիրատուր Ձեր աղոթքն ու մաղթանքը համայն հայության
բարգավաճման ու բարօրության, հայոց Հայրենիքի ամրապնդման ու շենացման եւ Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու պայծառացման ու փառքի համար: Ձեր արեւշատ
օրերը թող հարստանան ու զարդարուն լինեն հաջողությամբ պսակված Աստվածահաճ, հոգեշեն ու նվիրական իրագործումներով` ի հարատեւություն Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի ծաղկումն հայոց հինավուրց ու բազմաչարչար երկրի. ամեն:  
                                       Մատչիմ ի համբոյր Ձերդ Օծեալ Ս. Աջոյն`

                                        ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
                                        ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

Комментариев нет:

Отправить комментарий