ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԳԻՐԸ ՏԱՐԵՄՈՒՏԻ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ
Շիրակ աշխարհի մեր սիրելի՛ հավատակից եղբայրներ եւ քույրեր ի Քրիստոս. Տարեմտի ղողանջներին միաձույլ, Աստվածորդու մարմնավոր Ս. Ծննդյան տոնի ուրախ առիթով, խնդությամբ համակված, Աստծո փառքով լցված եւ Բեթղեհեմի հովիվների նման հիացածª մեր հայացքները կրկին հառում ենք դեպի Սուրբ Այրը, ուր ծնվեց Կյանքը եւ անսահման ուրախությամբ լցրեց Աստծո փրկությանն սպասող մարդկանց սրտերը:
Սիրելի՛ զավակներ, սիրով ու լուսաշող ապագայի ակնակալությամբ Ձեզ ենք հղում մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Նոր տարվա եւ մեր Տիրոջ հրաշափառ Սուրբ Հայտնության տոների ուրախ առիթով, ի սրտե բարեմաղթում, որ Պարգեւատու Աստված լցնի ձեր հոգիներն Իր խաղաղությամբ ու խնդությամբ: Երկնքից այսօր կրկին լսվում է հրեշտակների ձայնը. ՙ…Աւետարանեմ ձեզ ուրախութիւն մեծ, որ եղիցի ամենայն ժողովրդեանն: Զի ծնաւ ձեզ այսօր Փրկիչ, որ է օծեալ Տէր՚ (ՂԿ. Բ 10-11), եւ մեզ կոչում ծնրադիր աղոթքիª խոնարհությամբ աղերսելու աշխարհի Փրկչին, որ Բեթղեհեմի Ծննդյան Աստղի լույսով լուսավորի մեր հոգիները, առատացնի հավատով եւ Իր փրկարար ուժով:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Թո՛ղ բարեգութ Աստծո Սուրբ Աջի հովանու ներքո Շիրակ աշխարհի յուրաքանչյուր բնակչի համար գալիք տարին լինի նորանոր ձեռքբերումների ու նվաճումների տարի: Թո՛ղ հայ օջախների վրա իջնեն Սուրբ Ծննդյան լույսն ու խաղաղությունըª շնորհելով առավել սեր, հավատք եւ միություն: Փրկչական 2012 թվականը թող Աստվածային Լույսով բացվի մեր հինավուրց երկրի վրա եւ բարեբերություն ու խաղաղություն պարգեւի ամենքիդ, նաեւ առաջնորդ ու զորավիգ դառնա համայն քրիստոնյա աշխարհին ու Շիրակի թեմի հավատավոր զավակներինª ի փառս Աստծո:
Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ եւ սերն ու խաղաղությունը Փրկչի մերո Հիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ. ամեն:
Աղոթարարª
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ
Комментариев нет:
Отправить комментарий