11/01/2011

ՀՈԳևՈՐ ժՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳ

Տիրամոր Գովք

(ժողովրդական երգ)



Քեզ հավատամ, խոստովանիմ,
Անմահական սուրբ Տիրամեր,
Քու տաճարին էրկրպագիմ,
Շատ պատվական սուրբ Տիրամեր:


Քու քումպեթն է շինած բալաք,
Դու էր վրեն՝ հուրի մալաք,
Վին կը զարներ՝ կեներ հալաք,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Մըջ ըռախտին քու ձին՝ նըխշ է,
Ձիուդ քամին մարդ կը քշե,
Էնոր զարկած յարեն քըշ է,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Գովամ քումպեթ բանձըր սարեն,
Լուս կը բխա մարմար քարեն,
Էն է մըզի փրկի չարեն,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Գովամ զքու օսկի խաչեր,
Քու դուռ գիկան մատաղ խոչեր,
Ըխտավորներ՝ ճերմակ մանչեր,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Գովամ զքու նախշուն յօդեն,
Չըմ հեռանա ես քու մոտեն,
Չըմ կշտանա անուշ հոտեն
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Խոյլի Վարդան գովաց քըզի,
Դու՛ էր շընորհք տվի մըզի,
Թըղ պահապան էղնի ձըզի՝
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Комментариев нет:

Отправить комментарий