10/30/2011

ՀԻՍՈՒՍԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ

Նոր Կտակարանը լեցուն է Տեր Հիսուսի հրաշքներով, որոնք ցույց են տալիս Նրա Աստվածությունը և խոսում են այն մասին, որ Իրենով Աստծուն մոտեցողները հրաշալի կերպով կվերափոխվեն:

Դուք և ձեր ընտանիքը այս մուլտֆիլմի միջոցով ձեզ համար կբացահայտեք այդ հրաշքները:


ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ





10/29/2011

ԹԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔ /Շիրակի թեմ/


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


Լրացավ ՀՀ փրկարար ծառայության 20-ամյակըԱյդկապակցությամբսեպտեմբերի 7-ինարտակարգ իրավիճակներինախարարության համակարգում գործող մարզային կառույցների ներկայացուցիչներին հյուրընկալեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ.Միքայել եպսԱջապահյանը: ,,,,,, շարունակությունը`ԹԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔ /Շիրակի թեմ/

10/27/2011

ՀՈԳևՈՐ ՄՈՒԼՏԵՐ

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. ,, Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի,, (Մատթ.18.4): 
Մանուկները, իրենց կյանքն ընկալելու պարզությամբ, նվիրվելու պատրաստակամությամբ Աստծո արքայությունը այստեղ իսկ ապրում են:
Չի կարելի կարծել, որ նրանք ոչինչ չեն հասկանում հավատքից. ո՛չ, 6 տարեկանում արդեն նրանք տիրապետում են գրեթե 80 տոկոսին այն գիտելիքների, որ երբևէ կսովորեն:
Իսկ Աստծու խոսքն ընկալելու իմաստով նրանք ամբողջությամբ պատրաստ են: 
Քրիստոնյա ծնողները պարտավոր են իրենց զավակներին սնել Աստծո Խոսքի մատակարարմամբ, որը կշնորհազարդի մեր զավակներին: 
Դիսնեյյան մեծավմասամբ երեխաների աշխարհայացքը վատ ուղղությամբ փոխող մուլտֆիլմերի փոխարեն՝ եկե՛ք մեր զավակներին ուղղենք բարի մուլտեր դիտելու. ահա դրանցից մեկը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին է.


ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ
ԿԱՄ՝

10/15/2011

Դեռ չծնվածներն ապրել են ուզում

ԵԹԵ ԻՆՉ-ԻՆՉ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՔ, ՈՐ ԴԵՌ ՉԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆ ՄԱՐԴ ՉԷ և ԿԱՄ  ՄՏԱԾՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՉԾՆՎԱԾ ՓՈՔՐԻԿԻՆ ՎԻԺԵՑՆԵԼ, ՆԱՅԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ և ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ԽՈՍԻ ՁԵՐ ՍՐՏԻ ՀԵՏ

Անվանումը- Դեռ չծնվածներն ապրել են ուզում
Արտադրվել է-1987թ
Ժանրը- Վավերագրական
Րեժիսոր-Ռ . Անդերսոն


ֆիլմի մասին
Այս ֆիլմում ցույց է տրվում արհեստական վեժեցման ողջ սարսափը՝ չծնված երեխայի աչքերով. նայեք և կտեսնեք, թե ինչ սարսափելի բան է արհեստական վիժեցումը

Տևողությունը: 00:29
Լեզուն- Ռուսերեն արհեստավարժ թարգմանություն


Ֆիլմը դիտելու համար սեղմել այստեղ


ՀՈԳևՈՐ ՖԻԼՄԵՐ

Քրիստոնեայի Ճանապարհորդությունը

   


  Վտանգներով լեցուն մեզ շրջապատող այս կյանքում Քրիստոնյայի հետ Ճանապարհորդության մեկնեք: Այս ֆիլմով ձեզ ենք ներկայացնում  քրիստոնեական գեղարվեստական գրականության երևի ամենահայտնի գրության ժամանակակից մեկնաբանմամբ կինոնկար: ,,Քրիստոնեայի Ճանապարհորդությունը,, գրվել է 17-րդ դարում Ջոն Բունյանի կողմից: 
Սիրով հրավիրում ենք դիտելու այս ֆիլմը