11/30/2011

Գյումրեցի անտուն, տարեց կնոջը Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ապահովել է կացարանով


«Շիրակ կենտրոն» ՀԿ-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ իրենք իշխանության տարբեր մարմիններին պարբերաբար հղում են տարաբնույթ գրություններ անօթևան ընտանիքներին հուզող խնդիրների և բնակբաշխման գործընթացի մասին:

Նմանատիպ մի գրություն-միջնորդագիր էլ «Շիրակ կենտրոնը» հոկտեմբերի 17-ին ուղարկել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` խնդրելով դուռ-պատուհան և տանիք չունեցող կիսակառույց շինության մեջ, իսկ ձմռան ամիսներին էլ կայարանում կամ շենքերի մուտքերում պարտադրված գիշերող Սուսաննա Եղտիարյանին բացառության կարգով հատկացնել դեռ նախորդ տարի Մուշ-2 թաղամասում շահագործված, սակայն մինչև օրս չբաշխված հինգ բնակարաններից որևէ մեկը` չսպասելով բնակարանների հաջորդ տարի նախատեսված ընդհանուր բաշխմանը:

Ս. Եղտիարյանի ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն ներկայում բարձրագույն կրթությամբ 62-ամյա կինը մնացել է միայնակ, որդին և քույրը մահացել են, նա հաշվառված է Գյումրու անօթևանների հերթացուցակի 1-սենյականոց բնակարանի հավակնորդների 812-րդ հերթական համարում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ներկայացրած միջնորդագրին հաջորդող բնակբաշխման առաջին իսկ նիստում` հոկտեմբերի 19-ին, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից կենտրոնն ստացել է բանավոր մերժում:
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը, արձագանքելով «Շիրակ կենտրոնի» խնդրանքին, անտուն կնոջը տաք և ապահով ապաստան է տրամադրել թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շենքում:

11/19/2011

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԳԻՐԸ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Վեհափառ Տե՛ր,
Շիրակի տիրախնամ թեմի հավատացյալ ու բարեպաշտ
ժողովրդի եւ անձամբ մեր ու հոգեւոր սպասավորների
անունից Ձեզ ենք հղում մեր ջերմ շնորհավորագիրն ու
բարեմաղթանքները` Ձերդ Սրբության օծման ու գահակալության տարեդարձերի ուրախ առիթով:
Մեր ջերմեռանդ աղոթքն ենք առաքում առ Աստված, որպեսզի շնորհաբաշխ Սուրբ Հոգու մշտատեւ օգնությամբ
ՙ,,...իցէք հաստատունք եւ առանց գայթակղութեան  ի աւուրն Քրիստոսի: Լցեալք պտղովք արդարութեան  ի ձեռն  Յիսուսի Քրիստոսի ի փառս եւ ի գովեստ Աստուծոյ,,: Հայրապետ Հայոց, թող Ամենակարող Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո, տեւական քաջառողջությունն ու երկնային ,,յոթնարփնյա,, շնորհները լինեն Ձեր մշտական ու միակ ուղեկիցները, որպեսզի, Միածնաէջ Մայր Տաճարի  կամարների տակ, հարատեւ հնչեն հայաբարբառ եւ տիրատուր Ձեր աղոթքն ու մաղթանքը համայն հայության
բարգավաճման ու բարօրության, հայոց Հայրենիքի ամրապնդման ու շենացման եւ Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու պայծառացման ու փառքի համար: Ձեր արեւշատ
օրերը թող հարստանան ու զարդարուն լինեն հաջողությամբ պսակված Աստվածահաճ, հոգեշեն ու նվիրական իրագործումներով` ի հարատեւություն Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի ծաղկումն հայոց հինավուրց ու բազմաչարչար երկրի. ամեն:  
                                       Մատչիմ ի համբոյր Ձերդ Օծեալ Ս. Աջոյն`

                                        ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
                                        ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

11/11/2011

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ ԱՂԱՆԴԻ ԱՂԱՆԴԱՊԵՏԸ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունում ակտիվացել է այսպես կոչված ,,Կյանքի խոսք,, աղանդը, որ իրեն իբրև հովանավոր ունի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, որն ամեն կերպ հասարակությանը համոզել է փորձում, թե ,,Կյանքի խոսքը,, աղանդ չէ, քանզի իբր դավանում է Սուրբ Երրորդությունը: Սակայն վերջերս նայեցի մի քանի տեսագրություններ վերոհիշյալ աղանդի աղանդապետի շոու, կարելի է ասել` խեղկատակություններից, որ կառուցված էին, կարծես, ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող ,,Կրիվոյե զեռկալո,, զվարճալի հաղորդման լավագույն ավանդույթներով, և տխրեցի ու արդարացի բարկացա, որ իրեն քրիստոնյա հորջորջող աղանդապետը ծաղրում է Աստծո հայտնությունը և սուրբ մարդկանց, մինչ իր տկար զգացումներն համարում է հայտնություն....        Շարունակությունը դիտեք այստեղ` ՋԱՏԱԳՈՎՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ, ԱՂԱՆԴԱՊԵՏԸ ԲՈՂՈՔԵԼ ԷՐ  ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՔԱՆԶԻ ԻՐ ՆԿԱՐԱՀԱՆԱԾ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԷՐ ՎԵՐՑՎԱԾ ԻՐ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: YOU TUBE-ն ԷԼ ԻՄ ԷՋԻՑ ՋՆՆՋԵԼ Է ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, ՈՒՍՏԻ ՀԱՅՑՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՆՈՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ՄԻՆՉև ԳՏՆԵՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԴԱՐՁՅԱԼ ՁԵԶ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

11/02/2011


ԱՆՑՈՒՄ



Անվանումը- Անցում
Օրիգինալ անվանումը- Crossing
Արտադրության թիվը- 1994
Ժանրը- դրամա
Րեժիսոր-Ջոն Շմիդ
Դերերում- Դեվիդ Ուայտ, Կեվին Դոունես
Ֆիլմի մասին

Այս կարճամետրաժ ֆիլմի հերոսի ընկերը պառկած է հիվանդանոցում. նա քաղցկեղ ունի: Մահվանից առաջ նա ուզում է ընկերոջը պատմել, որ մեռնելուց հետո կյանք կա, սակայն չի հասցնում դա անել:  Թաղման արարողության ժամանակ այնպիսի բաներ են տեղի ունենում, որ երիտասարդի ողջ կյանքը փոփոխության է ենթարկվում: Իսկ թե ի'նչ է տեղի ունենում` կիմանաք, եթե նայեք այս ֆիլմը:

Արտադրությունը- ԱՄՆ
Տևողությունը- 00:31
Լեզու: Ռուսերեն սիրողական թարգմանություն

ՖԻԼՄԸ  ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

11/01/2011

ՀՈԳևՈՐ ժՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳ

Տիրամոր Գովք

(ժողովրդական երգ)



Քեզ հավատամ, խոստովանիմ,
Անմահական սուրբ Տիրամեր,
Քու տաճարին էրկրպագիմ,
Շատ պատվական սուրբ Տիրամեր:

10/30/2011

ՀԻՍՈՒՍԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ

Նոր Կտակարանը լեցուն է Տեր Հիսուսի հրաշքներով, որոնք ցույց են տալիս Նրա Աստվածությունը և խոսում են այն մասին, որ Իրենով Աստծուն մոտեցողները հրաշալի կերպով կվերափոխվեն:

Դուք և ձեր ընտանիքը այս մուլտֆիլմի միջոցով ձեզ համար կբացահայտեք այդ հրաշքները:


ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ





10/29/2011

ԹԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔ /Շիրակի թեմ/


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


Լրացավ ՀՀ փրկարար ծառայության 20-ամյակըԱյդկապակցությամբսեպտեմբերի 7-ինարտակարգ իրավիճակներինախարարության համակարգում գործող մարզային կառույցների ներկայացուցիչներին հյուրընկալեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ.Միքայել եպսԱջապահյանը: ,,,,,, շարունակությունը`ԹԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔ /Շիրակի թեմ/

10/27/2011

ՀՈԳևՈՐ ՄՈՒԼՏԵՐ

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. ,, Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի,, (Մատթ.18.4): 
Մանուկները, իրենց կյանքն ընկալելու պարզությամբ, նվիրվելու պատրաստակամությամբ Աստծո արքայությունը այստեղ իսկ ապրում են:
Չի կարելի կարծել, որ նրանք ոչինչ չեն հասկանում հավատքից. ո՛չ, 6 տարեկանում արդեն նրանք տիրապետում են գրեթե 80 տոկոսին այն գիտելիքների, որ երբևէ կսովորեն:
Իսկ Աստծու խոսքն ընկալելու իմաստով նրանք ամբողջությամբ պատրաստ են: 
Քրիստոնյա ծնողները պարտավոր են իրենց զավակներին սնել Աստծո Խոսքի մատակարարմամբ, որը կշնորհազարդի մեր զավակներին: 
Դիսնեյյան մեծավմասամբ երեխաների աշխարհայացքը վատ ուղղությամբ փոխող մուլտֆիլմերի փոխարեն՝ եկե՛ք մեր զավակներին ուղղենք բարի մուլտեր դիտելու. ահա դրանցից մեկը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին է.


ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ
ԿԱՄ՝

10/15/2011

Դեռ չծնվածներն ապրել են ուզում

ԵԹԵ ԻՆՉ-ԻՆՉ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՔ, ՈՐ ԴԵՌ ՉԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆ ՄԱՐԴ ՉԷ և ԿԱՄ  ՄՏԱԾՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՉԾՆՎԱԾ ՓՈՔՐԻԿԻՆ ՎԻԺԵՑՆԵԼ, ՆԱՅԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ և ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ԽՈՍԻ ՁԵՐ ՍՐՏԻ ՀԵՏ

Անվանումը- Դեռ չծնվածներն ապրել են ուզում
Արտադրվել է-1987թ
Ժանրը- Վավերագրական
Րեժիսոր-Ռ . Անդերսոն


ֆիլմի մասին
Այս ֆիլմում ցույց է տրվում արհեստական վեժեցման ողջ սարսափը՝ չծնված երեխայի աչքերով. նայեք և կտեսնեք, թե ինչ սարսափելի բան է արհեստական վիժեցումը

Տևողությունը: 00:29
Լեզուն- Ռուսերեն արհեստավարժ թարգմանություն


Ֆիլմը դիտելու համար սեղմել այստեղ


ՀՈԳևՈՐ ՖԻԼՄԵՐ

Քրիստոնեայի Ճանապարհորդությունը

   


  Վտանգներով լեցուն մեզ շրջապատող այս կյանքում Քրիստոնյայի հետ Ճանապարհորդության մեկնեք: Այս ֆիլմով ձեզ ենք ներկայացնում  քրիստոնեական գեղարվեստական գրականության երևի ամենահայտնի գրության ժամանակակից մեկնաբանմամբ կինոնկար: ,,Քրիստոնեայի Ճանապարհորդությունը,, գրվել է 17-րդ դարում Ջոն Բունյանի կողմից: 
Սիրով հրավիրում ենք դիտելու այս ֆիլմը 


9/16/2011

ԵԹԵ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ ԹԵ ԱՍՏՎԱԾ ՉԿԱ ԿԱՄ ՉԱՐԸ ՆԱ՛Է ՍՏԵՂԾԵԼ, ՆԱՅԻ՛Ր ԱՅՍ ՀՈԼՈՎԱԿԸ





ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ.
ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ, քո ամբողջ ուժովքո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքովև քո ամբողջ զորությամբ» (Բ Օրին. Զ 5, Մատթ. ԻԲ 37, Մարկ. ԺԲ 30, Ղուկ. Ժ 27):
Կեղծավոր փարիսեցի օրենսգետի սադրիչ հարցին, թե որն է ամենամեծ կամ ամենաառաջին պատվիրանը, Քրիստոս աներկբա ձևով հրեական հավատքի խոստովանությունը` «Շեման», ներկայացրեց իբրև ամենամեծ և ամենաառաջին պատվիրան: Համատես ավետարանիչները համակարծիք են սույն տերունական պատգամը բոլոր քրիստոնյաներին փոխանցելու մեջ` իբրև կրկին պատվիրաններից մեծագույնն ու առաջնահերթը:
Աստվածասիրության սույն հրահանգն առավել իմաստավորվում և պատճառաբանվում է աստվածաբան Հովհաննես ավետարանչի հաստատումով` «Սիրենք Աստծուն, քանզի նախ նա սիրեց մեզ» (Ա Հովհ. Դ 19): 
Շարունակությունը կարդացեք այստեղ՝ ՔԱՐՈԶԳԻՐՔ

9/14/2011


ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՇՏԱՊՈՒՄ ԵՆ <<ԱՅՈ, ՏԵՐ ԵՄ>> ԿԱՄ <<ԱՅՈ, ՀՆԱԶԱՆԴ ԵՄ>> ԱՍԵԼ ՍՈՒՐԲ ԽՈՐԱՆԻ ԱՌԱՋ, ՍԱԿԱՅՆ ՇԱՏ ԱՐԱԳ ԷԼ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ ԱՅԴ ԽՈՍՏՈՒՄԸ. 
ԵԹԵ ՁԵՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԿԱՐԾՈՒՄ ԵՔ ԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ Է, ՆԱՅԵՔ ԱՅՍ ԲԱՐՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ՖԻԼՄԸ 
և ԹՈՂ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՊԱՀՊԱՆԻ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ


ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ
Հրշեջի ընտանեկան հարաբերություններում ամեն բան վատ է ընթանում. կկարողանա արդյոք նա հանգցնել այդ կրակը, որ լափում է և ոչնչացնում  է նրանց ընտանիքը. 




8/20/2011

ՃՐԱԳ ՀԱՎԱՏՔԻ


ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդի խոսքը


ՄԵՆՔ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՆՔ,
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԸ՝ 
ՀՈՐԸ և ՈՐԴՈՒՆ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ,
ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ Է,
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է