3/24/2016


ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՉԷ՞

Երեկ երեկոյան Երևանում էի. սիրում եմ երեկոյան Երևանը, սակայն երեկ տհաճություն զգացի. Ավագ շաբաթ է` Մեծ Պահքի վերջին և ամենակարևոր շաբաթը, որ կոչվում է նաև «Չարչարանաց շաբաթ», Քրիստոսի չարչարանքների հիշատակի շաբաթ, մի փոքրիկ ու կարճ ժամանակաշրջան որից, սակայն, կախված էր ահռելի մեծության ու կարևորության, ժամանակներ ու տարածություն չճանաչող մի բան` մարդկության, այդ թվում իմ և քո փրկությունը: Իսկ մայրաքաղաքում այդ ամենի հանդեպ կատարյալ անտարբերություն նկատեցի, մշտական եռուզեռ, սեթևեթում, լպիրշություն ու չգիտեմ ինչ... /գուցե իրավունք էլ չունեմ մեղադրելու/: Մտածումների մեջ հիշեցի մի գեղեցիկ պատմություն, որ կարդացել էի շուրջ 2 տարի առաջ, կարդացել էի և հուզվել... Այժմ պատմությունը, որ քաղել եմ Lusamut.net կայքից, փոքրիկ ոճական և կետադրական փոփոխություններով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Սուրբ Հարության տոնից առաջ սույն նյութը առավել ուսանելի կլինի: Սովորական մի կեսօր է, և դու գնում ես տուն։ Կարգավորում ես ռադիոն։ Նորությունները պատմում են ոչ կարևոր ինչ-որ բան. հեռավոր մի երկրում ինչ-որ համաճարակից, որի մասին երբևէ հայտնի չի եղել, երեք մարդ է մահացել։ Մեծ ուշադրություն չես դարձնում լսածիդ… Երկուշաբթի, երբ արթնանում ես, լսում ես, որ արդեն ոչ թե երեք, այլ երեսուն հազար մարդ է մահացել Հնդկաստանի հեռավոր բլուրներում։ ԱՄՆ–ի առողջապահության վերահսկողության ծառայողները մեկնել են հետազոտելու երևույթը։ Երեքշաբթի օրը այս լուրը դառնում է լրատվամիջոցների գլխավոր թեման՝ գրված առաջին էջերում. համաճարակն արդեն ո՛չ միայն Հնդկաստանում է, այլ նաև Պակիստանում, Իրանում ու Աֆղանստանում… նորությունն արագորեն սփռվում է բոլոր լրատվամիջոցներով։ Այն սկսում են կոչել «Հանելուկային վարակ», և բոլորը հարց են տալիս՝ «ինչպե՞ս է այն կասեցվելու»։ Եվրոպայում խուճապի մեջ են. փակում են սահմանները։ Լուրերով լսում ես մի կնոջ, ով պատմում է հանելուկային վարակից հիվանդանոցում մահացած մի մարդու մասին։ Լրատվամիջոցներն ասում են, որ եթե վիրուսակիր ես, մեկ շաբաթ նույնիսկ չես զգում, որ հիվանդ ես, հետո չորս օր անտանելի ցավեր ես ունենում և վերջում՝ մահանում։ Ահա նաև Մեծ Բրիտանիան է իր սահմանները փակում, բայց արդեն ուշ է։ Հաջորդ օրը Միացյալ Նահանգների նախագահն է սահմանը փակում՝ բացառելու համար վարակի ներթափանցումը երկիր։ Առանց բժշկական հետազոտության մարդիկ չեն կարող երկիր մտնել։ Հաջոջդ օրը բոլորը հավաքվում են եկեղեցում աղոթելու: Հանկարծ մի մարդ է մտնում եկեղեցի և ասում՝ ռադիոն միացրեք և լուրերը լսեք. երկու կին է մահացել Նյու Յորքում։ Թվում է, թե վարակը գրավել է աշխարհը։ Գիտնականները շարունակում են փնտրել հակահարուցիչը, սակայն կարծես ոչինչ չի ստացվում։ Շուտով ստացվում է սպասված լուրը. բացահայտվել է վիրուսի ԴՆԹ–ն (DNS), հնարավոր է հակահարուցիչը ստանալ։ Հետո հաղորդում են, որ մեկի արյան կարիքը կա, ով չի վարակվել։ Լուրն արագ տարածվում է, որ բոլորը շտապեն մոտակա հիվանդանոց՝ արյան քննություն հանձնելու։ Կամովին գնում ես նաև դու՝ քեզ հետ տանելով քո ընտանիքը, քո հարևանների հետ միասին՝ ինքդ քեզ հարցնելով՝ ի՞նչ կպատահի, արդյոք աշխարհը վերանա՞… Արյան հետազոտությունից հետո հիվանդասենյակից դուրս է գալիս մի բժիշկ ու մի անուն բղավում։ Քո զավակներից ամենափոքրը մոտդ է։ Նա բաճկոնիցդ քաշում է ու ասում. – Պապա´, իմ անունն է։ Մինչ ուշքի կգաս, քեզանից խլում են որդուդ, և դու կարողանում ես միայն ասել՝ «սպասե՛ք»։ Նրանք պատասխանում են. – Ամեն ինչ լավ կլինի, նրա արյունը մաքուր է, նրա արյունը անարատ է։ Հինգ րոպե հետո գոչելով ու ծիծաղելով՝ բժիշկները դուրս են գալիս։ Մեկ շաբաթվա ընթացքում առաջին անգամ ես տեսնում մեկին, որ ծիծաղում է։ Ամենից տարիքով բժիշկը մոտենում է քեզ ու ասում. – Շնորհակալություն, պարո՛ն, Ձեր զավակի արյունը մաքուր է, հնարավոր է հակավարակը ստանալ… Լուրը տարածվում է. մարդիկ լացում են և ուրախությունից գոչում։ Հանկարծ բժիշկը մոտենում է քեզ ու քո ընտանիքին և ասում. – Կարո՞ղ ենք մի րոպե Ձեզ հետ խոսել։ Չգիտեինք, որ արյան դոնորը կարող է երեխա լինել, ուստի կարիքն ունենք, որ արյունը տալու համար ստորագրեիք այս թղթերը։ Մինչ կարդում ես թղթերը, հանկարծ նկատում ես, որ նշված չէ արյան չափը, և հարցնում ես. – Ինչքա՞ն արյուն։ Բժշկի ժպիտն անհետանում է, ու նա պատասխանում է. – Չէինք մտածում, որ երեխա կարող է լինել։ Պատրաստ չէինք։ Պետք է ամբողջն օգտագործենք… Չես հավատում և փորձում ես հրաժարվել. – Բայց, բայց… Բժիշկը շարունակում է համառել. – Չե՞ք հասկանում, խոսքը ամբողջ աշխարհի մասին է։ Խնդրում ենք ստորագրեք, ամբողջ արյան կարիքն ունենք։ Դու խնդրում ես. – Բայց չե՞ք կարող փոխներարկում կատարել։ – Եթե մաքուր արյուն գտնենք, կանենք… – Կստորագրե՞ք։ Խնդրում ենք… ստորագրե՛ք… Լռության մեջ և առանց զգալու մատներդ, որոնք սեղմում են գրիչը, ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՍ։ Քեզ հարցնում են. – Ցանկանո՞ւմ եք տեսնել Ձեր որդուն։ Քայլում ես շտապ օգնության սենյակի վերջը, որտեղ նստած է քո որդին և ասում է. – Պա՛պ, մա՛մ, ի՞նչ է պատահել։ Վերցնում ես նրա ձեռքն ու ասում. – Տղա՛ս, քո մայրը և ես քեզ շատ–շատ ենք սիրում, քեզ սիրում ենք և երբեք թույլ չենք տա, որ քեզ մի բան պատահի, որն անհրաժեշտ չէ, հասկանո՞ւմ ես։ Բժիշկը վերադառնում է և ասում. – Ցավում եմ, բայց պետք է սկսենք, ամբողջ աշխարհում մարդիկ են մեռնում… Դու այդտեղից կգնա՞ս, կկարողանա՞ս թիկունք դարձնել և քո որդուն այնտեղ թողնել, երբ նա քեզ ասում է՝ «Պա՛պ, մա՛մ, ինչո՞ւ եք ինձ թողնում…»։ Մեկ շաբաթ հետո, երբ մի միջոցառում է կազմակերպված, որտեղ պատվում են քո որդուն, վստահաբար կա մեկը, որ քնած է իր տանը, մյուսները չեն եկել, որովհետև նախընտրում էին զբոսնել կամ ֆուտբոլի խաղ նայել, մյուսները կեղծ ժպիտով են գալիս միջոցառմանը՝ ձևացնելով, թե կարևորում են այն։ Եվ դու ցանկանում ես կանգնեցնել այս ամենն ու գոչել. «Իմ որդին ձեզ համար է մեռել, պատահմամբ ձեզ չի՞ հետաքրքրում»։ Երբեմն այս է, որ Աստված ցանկանում է մեզ ասել. «Իմ որդին մահացավ քեզ համար և դու դեռ չե՞ս կարողանում հասկանալ, թե որքան եմ ձեզ սիրում»։ Հետաքրքիր է տեսնել, թե ի´նչ հեշտ է մարդկանց համար մերժել Աստծուն և հետո հարցնել, թե ինչո´ւ է աշխարհը վատից ահավորին գնում։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպե´ս ենք հավատում այն ամենին, ինչ գրված է թերթերում, սակայն վիճարկում ենք այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում։ Հետաքրքիր է, թե ինչպե´ս է, որ օր առ օր մեզ ստիպում ենք երկրային բարիքներ կուտակել, սակայն նույնիսկ մեկ րոպե չենք նվիրում երկնքում գանձեր կուտակելուն։ Հետաքրքիր է, թե ինչպե´ս է մեկն ասում՝ ես հավատում եմ Աստծուն, սակայն իր գործերով ցույց է տալիս, որ այլ աստվածների է հետևում (փող, հաջողություն, իր անձի և եսի մեծարանք…)։ Հետքրիքիր է, թե ինչպե´ս ենք հազարավոր «կատակներ» ուղարկում մեկ էլեկտրոնային նամակի միջոցով, և առավել ևս հետաքրքիր է, թե ինչպե´ս են այս նամակները կրակի նման տարածվում…, սակայն երբ նամակ ենք ուղարկում, որը վերաբերում է Աստծուն, բավական մտածում ենք, մինչև որոշում ենք մյուսներին այդ նամակին հաղորդակից դարձնել։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է, որ բղջախոհությունը, տմարդությունը, գռեհիկն ու անպարկեշտը ազատորեն անցնում են հիպեր–տարածության միջով, մինչդեռ Հիսուսի մասին երկխոսությունները շնչահեղձ են լինում դպրոցներում և աշխատավայրերում։ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՉԷ՞։ Ավելի հետաքրքիր է կիրակի օրը տեսնել հուզված մի քրիստոնյայի, ով սակայն «անտեսանելի» է ողջ շաբաթվա ընթացքում։ Հետաքրքիր է, որ երբ վերջացնես կարդալ այս գրությունը, անհրաժեշտություն չես զգա այն ուղարկել բոլորին, որովհետև պարզապես վստահ չես ինչի՞ են նրանք հավատում կամ ի՞նչ կմտածեն քո մասին։ Հետաքրքիր է, որ մենք անհանգստանում ենք ավելի շատ նրա համար, թե ինչ են մեր մասին մտածում մարդիկ, քան թե այն մասին, թե ինչ է մեր մասին մտածում Աստված
Աղբյուրը՝ : http://www.sarkavagagirq.net/2011/04/blog-post_20.html ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ ©

9/20/2015








Название: Наша эра: Продолжение Библии ( 1 серия из 12)
Оригинальное название: A.D. The Bible Continues
Год: 2015
Жанр: история, драма
Режиссер: Марк Барнетт
Сценарий: Дэмиэн Уэйлинг, Рэйчел Поле
Продюсер: Имон Фицпатрик, Джина Кронк
В ролях: Джордж Джорджиу, Джим Старджон, Дэн Кейд, Алекс Ланипекун, Джо Диксон, Фрайзер Эйрс, Кен Бонс, Крис Брейзиер
Описание: Этот сериал продолжает повествование, начатое в проекте "The Bible", продемонстрированном на History Channel. Сериал «Библия» завершился распятием Христа. Что происходило дальше – смотрите «Наша эра: Продолжение Библии»…
Перевод: Профессиональный (многоголосый закадровый) [Baibako]
Продолжительность: 00:43:25

11/24/2013

Պետք չէ խառնել ժողովրդավարությունը հոմոսեքսուալիզմի հետ

- Սրբազան, Հայաստանում ռուսերեն լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին հայտարարությունը Ձեզ չի՞ մտահոգում, երբ ռուսերենը կդիտարկվի որպես աշխատանքային, իսկ հայերենը կմնա ՀՀ պաշտոնական լեզուն:
 - Եթե դա արվում է ոչ հայոց լեզվի հաշվին, կարելի է ինչ-որ տեղ համաձայնել: Ի վերջո, եթե մեր երկիրը միանում է Եվրասիական միությանը, ռուսաց լեզուն պետք է կարևորություն ունենա, բայց ոչ հայոց լեզվի հաշվին: Ռուսերեն իմանալուն դեմ չեմ, եթե պետք է հայերենից ոչ պակաս լավ իմանան նաև ռուսերեն, թող իմանան, թող անգլերեն էլ, ֆրանսերեն էլ իմանան: Օտար ազգերն էլ հայերեն պետք է լավ իմանան: Լեզու իմանալը վատ չէ, պարզապես անհասկանալի է՝ ինչ ասել է ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալը:
- Գյումրին Ալեքսանդրապոլ դառնալու վտանգ չե՞ք զգում: Առհասարակ Հայաստանի հետագա ճակատագիրը ՄՄ մտնելու դեպքում պատկերացնո՞ւմ եք:
 - Ես այն կարծիքին չեմ, որ Գյումրին Ալեքսանդրապոլ դառնալու վտանգի տակ է: Ալեքսանդրապոլն իր դարն ապրել է, և վերադառնալ Ալեքսանդրապոլին, անիմաստ է: Կուզենայի՝ Գյումրին Կումայրի դառնար: Ինչ վերաբերում է ՄՄ-ին, շատ քիչ բան եմ հասկանում ՄՄ-ի օգուտներից կամ վնասներից: Եթե այն ենթադրում է անկախության կորուստ, այդ դեպքում ինչ էր նշանակում անկախության համար երազելը, պայքարելը, եթե անկախության կորուստ չէ, այլ տնտեսական օգուտ, թող լինի: Ես շատ բան չեմ հասկանում ՄՄ-ից, հիմա մի բան ասեմ, պետք է ասեն քո խելքը ինչ է հասկանում, որ ասում ես: Դե, ըստ  լրագրողների՝ հոգևորականներս շատ սահմանափակ կարողությունների տեր մարդիկ ենք և շատ բան չենք հասկանում:
- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, հայերը պետք է եվրաինտեգրացիա՞ն ընտրեն որպես զարգացման ճանապարհ, թե՞ դեպի Ռուսաստան պետք է հայացքն ուղղել:
 - Ես չէի ուզենա հակադրել Ռուսաստանն ու Եվրոպան, որովհետև Ռուսաստանը նույնպես Եվրոպա է, ոչ միայն աշխարհագրորեն, այլ նաև մշակութային առումով: Չգիտեմ ինչու՝ Ռուսաստանն իրեն հակադրել է Եվրամիությանը և պարտադրում է, որ մենք էլ հակադրվենք և ընտրենք իր և Եվրոպայի միջև: Չէի ուզենա տեսնել Ռուսաստանին Եվրոպայից անջատ: Այս իմաստով մեր իրավիճակը բավական ծանր է, քանի որ ստիպված ենք ընտրություն կատարել երկու այլընտրանքների միջև, որոնք պետք է մեկ միասնական դեմքով հանդես գային: Եթե ժողովրդավարության մասին ենք խոսում, Եվրոպան, բնականաբար, նախընտրելի է, իսկ մյուս կողմից` որքանով ճիշտ, բայց Ռուսաստանը իբրև թե մեր գիտակցության մեջ մտած է որպես անվտանգության երաշխավոր: Այնպես որ, ընտրություն կատարելն իրապես շատ դժվար է, և ես հասկանում եմ մեր իշխանության ներկայացուցիչներին, ովքեր այդ դժվարության առջև են: Ցավում եմ, որ Ռուսաստանը և Եվրամիությունը իրար հակադրվում են, կուզենայի, որ նրանք չհակադրվեին, և մենք էլ այս այլընտրանքի առաջ չկագնեինք:
- Սրբազան, շատ հոգևորականներ ժողովրդավարությունն ասոցացնում են հոմոսեքսուալիզմի, սեռական փոքրամասնությունների հետ, ինչո՞ւ:
 - Ինձ համար ժողովրդավարական արժեքներն, անշուշտ, ընդունելի և ընդօրինակելի են, բայց կան բաներ, որոնք բացարձակապես ընդօրինակելի և ընդունելի չեն: Եվ մենք էլ պետք ընտրովի մոտենանք այդ հարցերին: Մեզ մոտ այն մտայնությունը կա, որ եթե Եվրոպա ենք գնում, ընդունում ենք ամեն ինչ, և եթե Ռուսաստան ենք գնում, ընդունում ենք ամեն ինչ: Ո՛չ, ամեն տեղ էլ պետք է ընտրողաբար մոտենալ: Ռուսաստանի հետ գնալուց էլ պետք է ընտրել այն, ինչ լավն է, մերժել այն, ինչ վատն է, Եվրոպայի հետ էլ: Ես չեմ հասկանում այն միանշանակ ընկալումը, որ եթե Եվրոպա ենք գնում, ուրեմն ամեն ինչ պետք է ընդօրինակենք: Եվրոպան ինձ համար ժողովրդավարական արժեք է, բայց դրանից դուրս կան բաներ, որոնք ինձ համար ոչ միայն մերժելի, այլև անընդունելի են: Այնպես որ, պետք չէ խառնել ժողովրդավարությունը հոմոսեքսուալիզմի և մյուս հիմարությունների հետ, որոնց մեջ է Եվրոպան:
- Պուտինի այցին ընդառաջ՝ Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են: Արդյո՞ք դա Գյումրիի թիվ մեկ խնդիրն էր: Նոր քաղաքապետն արդյո՞ք իրեն արդարացնում է:
 - Գյումրիի ասֆալտապատումը կապ ունի Պուտինի այցի հետ: Բնականաբար, սովետական, նույնիսկ նախասովետական շրջանից մեր մշակույթի մաս է կազմում: Երբ մեծ հյուր է գալիս, սկսում ենք ասֆալտապատել մեր փողոցները: Նույնիսկ ներկայիս ասֆալտապատումն է մեր մշակույթի մաս կազմում: Գյումրին  մշակութային մայրաքաղաք է ԱՊՀ երկրներից, տա Աստված, էլ ավելի լավ մշակութային մայրաքաղաք լինի: Ինչ վերաբերում է քաղաքապետին, նա աշխատում է, որևէ խնդիր չեմ տեսնում:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեսակ նախագահ է Պուտինը: Շատ է խոսվում, որ նա կայսերապաշտական նկրտումներ ունի, Սովետական Միությունը վերականգնելու ցանկություն ունի: Չունե՞ք այս առումով մտավախություններ:
 - Ով էլ լինի ռուս նախագահը, այդպիսին է լինելու: Ռուսաստանը չի կարող զիջել իր դիրքերը, անհնարին է: Նա կզիջի իր դիրքերը, եթե թուլանա, իսկ ոչ մի նախագահ չի կարող Ռուսաստանի դիրքերը թուլացնել, եթե թուլացնի Ռուսաստանի դիրքերը, նշանակում է Ռուսաստանի համար վատ նախագահ է: Եվ չպետք է դա դիտենք զուտ զգացմունքային հողի վրա՝ հայասե՞ր է, թե՞ ոչ: Նա  անում է այն, ինչ շահավետ է իր երկրի համար, և բնականաբար նա իր երկրի համար, կարծում եմ, վատ նախագահ չէ: Իսկ մենք ոտքի տակ կգնանք, թե ոչ` իր խնդիրը չէ, մեր խնդիրն է: Նա չի մտածելու Հայաստանի անվտանգության մասին, այլ պարտավոր է մտածելու Ռուսաստանի շահի մասին: Մենք ուզում ենք մնացած բոլոր նախագահները Հայաստանի մասին մտածեն, բայց Հայաստանի հետ նման պարտավորագիր ոչ ոք չի ստորագրել: Կամ ո՞վ է Հայաստանը Պուտինի համար, որ նա պետք է Հայաստանի մասին մտածի, նա պարտավոր է մտածել Ռուսաստանի շահի մասին, և դա էլ անում է և լավ էլ անում է:
- Բայց չէ՞ որ մենք տեսնում ենք, որ հստակ ճնշումներով է նա իր նպատակներին հասնում:
 - Մարդը հնարավորություն ունի ճնշելու, ճնշում է, դա է մեծերի քաղաքականությունը:
- Սրբազան, իսկ ո՞ւր մնացին հավասարության սկզբունքները, Ռուսաստանը միշտ փոքր եղբոր կարգավիճակում է պահում Հայաստանը, մի՞թե հավասարը հավասարի, եղբայրը եղբոր հետ հարաբերություններ չպետք է լինեին Հայաստանի և Ռուսաստանի միջև:
 - Ձեզ է թվում, որ Ռուսաստանը մեզ երբևէ կդիտարկի փոքր եղբայր կամ եղբայր ընդհանրապես: Հայաստանը երբեք էլ Ռուսաստանի համար եղբայր չի դիտվել: Հայաստանը Ռուսաստանի համար շահերի տեսանկյունից երբեմն անհրաժեշտ է, երբեմն ոչ, ավելի շատ անհրաժեշտ է, քան անհրաժեշտ չէ, և այդկերպ էլ Ռուսաստանը մոտենում է Հայաստանին: Այլ կերպ չի էլ կարող մոտենալ: Մենք ենք, որ զգացմունքային գետնի վրա ենք մոտենում ամենին, զգացմունքային ժողովուրդ ենք, մարդկանց դասակարգում ենք երկու տեսակի՝ հայասերներ և ոչ հայասերներ, նման բան գոյություն չունի: Հայասիրությունը կամ հայատյացությունը քաղաքական կատեգորիաներ չեն, այդպիսի բան չկա քաղաքականության մեջ: Իրականության մեջ կա սեփական երկրի շահ: Վատ նախագահ է նա, ով ինչ-որ մի երկրի նկատմամբ համակրանքից ելնելով՝ իր երկրի շահերը պետք է ստորադասի, էլ ի՞նչ նախագահ, այդպիսի նախագահ չի կարող լինել: Եթե Պուտինը պետք է ստորադասի իր երկրի շահերը հանուն հայերի,  նշանակում է նա նախագահ լինելու իրավունք չունի: Երկրի ղեկավար լինելը մի բան է, բարոյական մարդ լինելը մեկ այլ բան է: Եթե մի երկրի նախագահ երկիրը ղեկավարի բարոյական սկզբունքներին համապատասխան, բայց աշխարհը այդպիսին չէ, և նախագահ լինելը շատ դժվար բան է, որովհետև դու հաճախ չպետք է ասես այն, ինչ խիղճդ թելադրում է, այլ պետք է անես այն, ինչ քո երկրի շահն է թելադրում: Նախագահ լինելը հեշտ բան չէ:
- Ըստ Ձեզ՝ մեր անկախությունը ՄՄ-ի դեպքում որքանո՞վ է վտանգվում, հնարավոր է, որ այս 22 տարիներին ձեռք բերածը տանուլ ենք տալիս:


 - Ցավոք, մենք այս 22 տարիներին ձեռք չբերեցինք այն, ինչ արժեր ձեռք բերել, դրա համար էլ երևի այս վիճակի մեջ ենք: Եթե մենք 22 տարվա ընթացքում կարողանայինք հզոր պետություն կերտել (հզոր ասելով` ի նկատի չունեմ Ռուսաստանի պես հզոր), ուժականություն ունենայինք երկիրը հզորացնելու, արտագաղթ ու այս աստիճան հուսալքություն չլիներ, և ամբողջ  հայության հայացքն ուղղված լիներ Հայաստանի վրա, մենք այս վիճակում թերևս չէինք լինի: Այսինքն՝ 22 տարվա տանուլ տալու արդյունք է: Ցավոք, անկախությունը չկերտեցինք այնպես, ինչպես կարելի էր ենթադրել, երևակայել կամ երազել, գուցե հնարավոր էլ չէր: Հիմա ես սա կասեմ, քաղաքական գործիչները կասեն ըհըն, տերտերը էլի բան չի հասկանում կյանքից, տերտերավարի խոսում է: Ես  կարծում եմ, որ հնարավորություններ կային ավելի ուժեղ Հայաստան ստեղծելու, որը կարող էր ուժի դիրքերից  խոսել ցանկացած երկրի հետ` Ռուսաստան թե Եվրոպա: Իսկ թե` դա հնարավոր էր, թե ոչ` պատմությունը ցույց կտա: Ցավոք, այսօրվա իրավիճակը սա է, մենք այլընտրանքի առաջ ենք` կամ այս կողմ, կամ այն...

Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի քարոզը Սուրբ «Յոթ Վերք» եկեղեցում 17.11.13


5/10/2013






ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՎԵՐՏՈՒԱԼ ՃԱՄԲՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ,
ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ

ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ և ՍԿՍԵՔ ՁԵՐ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Պետք է իմանալ, որ մուտք գործելուց հետո էկրանի վերին մասում կտեսնեք մի կողմից տաճարի գծագիրը, իսկ մյուս կողմից փոքրիկ կարմիր գլոբուս. քարտեզով կարող եք ընտրել ձեր ուզած հատվածը, իսկ եթե սեղմեք գլոբուսին այն կփակվի կամ բացվի. սա արված է հարմարավետության համար:

ԿԱՐՈՂ ԵՔ ՇՐՋԱԳԱՅԵԼ նաև ՍԵՂՄԵԼՈՎ ԱՅՍՏԵՂ 

5/04/2013








«Լրագրողներին բացակայում է անտեսանելին տեսնելու եւ անհրաժեշտաբար լռելու կարողությունը»



 

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ապրիլի 3-ին Շիրակի մարզի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ընդունեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
 Սրբազան Հայրը շնորհավորեց ու դիտողություններ արեց լրագրողներին.
-Մամուլի ազատությունն անհրաժեշտություն է, ինչպես օդը, թթվածինն ու մյուս ազատություններն են անհրաժեշտություն, բայց այդ ազատությունը նաեւ նրա համար է, որ տեսնես անտեսանելին: Բաներ կան, որ մենք՝ իբրեւ հոգեւորական պարտավոր ենք որոշակի ձեւով մատուցել, չենք կարող ձեզ նման մատուցել: Ոչ թե որովհետեւ վախկոտ ենք, այլ որովհետեւ շատ բաներ մեզ պատշաճ չէ ասել: Այ դա հասկանալ է պետք:
Մինչ Սրբազանը տոնի առիթով կշնորհավորեր լրագրողներին՝ հանդիպման սկզբում նմանատիպ մի քանի դիտողություններ արեց՝ հորդորելով դրանք չընդունել որպես քննադատություն:
-Շատ դեպքեր են եղել, որ ես խոսել եմ բաներ, որը հասկանալու համար տողերի արանքը պիտի կարդաս: Եվ շատ-շատերը, բայց ոչ լրագրողներ, կարդացել են այդ տողերի արանքը եւ եկել ասել են՝ «Սրբազան, դուք սա՞ էիք ուզում, չէ, ասել», ասում եմ՝ այո: Լրագրողը պիտի դա հասկանա, թե ես ինչ էի ուզում ասել, իսկ հաճախ լրագրողը այդ բանը չի հասկանում: Հետո մենակ գրում են՝<<Սրբազանն ասաց>>, բայց թե ինչո՞ւ ասաց, ի՞նչ կոնտեքստով ասաց, իր ասածի հետեւում ի՞նչ կար, ի՞նչ նկատի ուներ, ի՞նչ կարող էր նկատի ունենալ, այդ վերլուծությունը չկա:
Լրագրողներին բացակայում է անտեսանելին տեսնելու եւ երբեմն անհրաժեշտաբար լռելու կարողությունը, ամեն լրագրող առանձին-առանձին վերցրած՝ պետք է ունենա բարոյական, քաղաքացիական կեցվածք: Իր դիտարկումներն հերթով ասում էր Սրբազանն ու դրանք հիմնավորում օրինակներովԱմեն ինչ չէ, եւ ամեն ինչի մասին չէ եւ ամեն ձեւով չէ, որ կարելի  խոսել: Պետք է մտածել՝ այս բանը լուսաբանելիս ես օգո՞ւտ եմ  տալիս, թե՞ վնաս, երկի՞ր եմ շենացնում, թե՞ երկիր եմ կործանում, դաստիարակո՞ւմ եմ, թե՞ փչացնում
Ավետարանն ասում է. «Ազատությունն ի չարս մի գործադրեք»: Ավետարանի այս խոսքը պետք է միշտ ի մտի ունենաք: Երբ ասում ենք մամուլի ազատություն, հենց դա ի նկատի ունենք: Մամուլը բարոյական, քրիստոնեական առոջղ կեցվածք պիտի ունենա, ոչ թե բանբասանքի ու սենսացիայի ետեւից ընկնելու կեցվածք»:
Սրբազանը ժամանակին լռելու ու անհրաժեշտաբար չխոսելու լրագրողներին տված խորհուրդը հոգեւորականների օրինակով բացատրեց. «Այն, որ ասում են.  «սար ու ձոր, տերտեր փոր»,- դուք ուտելու հետ եք կապում, բայց  դա գաղտնիքը պահելուն է վերաբերում: Այսինքն՝ սար ու ձորի գաղտնիքը տերտերը իր փորում է պահում: Հասարակության ու առանձին անհատների թերությունները ու գործած այլանդակությունները ոչ ոք հոգեւորականից ավելի լավ չգիտի, բայց հոգեւորականը մեծավ մասամբ չի բացահայտում, որովետեւ մտածում է՝ դա ի շահ է լինելու, թե՞ ի վնաս»:
Սրբազանն առանձին դիտողության արժանացրեց նաեւ հեռուստատեսություններին՝ կապված վերջին դեպքերի առնչությամբ  ապրիլի 24-ին՝ Ջարդի ձորում իր ասած «Հայի ձեռքով հայի արյուն չպետք է թափվի» արտահայտությունը եթեր չհեռարձակելու հետ, որով նա դատապարտել էր ապրիլի 23-ին քաղաքի կենտրոնում կատարված մարդասպանությունը:
-Լրագրողները պետք է կարողանան կարդալ ու լսել այն, ինչ ես չեմ ասում, ոչ թե միայն լսեն այն, ինչ ես ասում եմ, բայց ասում եմ, չասելով եմ ասում: Ուրեմն՝ եթե ինչ-որ բանի մասին խորհրդանշական կերպով լռում եմ, նշանակում է բան եմ ասում: Եթե դուք ինձ հարց եք տալիս, ես այդ հարցը չեմ մեկնաբանում, սա շատ լուրջ մեկնաբանություն է, իսկ այդ մեկնաբանությունը չենք տեսնում հաճախ: Մեկնաբանել չկամենալը ամենալուրջ մեկնաբանություններից մեկն է: Ուրեմն՝ ինչ-որ մի բան կա, որի պատճառով ես լռություն եմ պահպանում եւ այդ իմ լռությունը ավելի խոսուն պիտի լինի, քան թե եթե ես մի կես ժամ խոսեի:
Ապա դարձյալ անդրադառնաով մամուլի ազատությանը՝  Սրբազանը  նկատեց, որ այն լրագրողները, ովքեր ազատ չեն, իրենք են իրենց դատապարտել անազատության, որովհետեւ այդ լրագրողներն իրենց կապել են որոշակի շրջանակների հետ, սնվում են այդ շրջանակներից եւ ստիպված իրենք իրենց դատապարտել են անազատության:
Այս ամենով հանդերձ Սրբազանը վստահեցրեց, որ գոհ է մարզի լրատվության ազատությունից, որը տեսանելի էԵս ուրախ եմ այդ ազատության համար եւ այդ ազատության համար պայքարողներից ու պաշտպանողներից մեկն եմ եղել ու կլինեմ՝ անկախ որեւիցե բանից»:
Վեջում՝ տոնի առիթով  Սրբազանը շնորհավորեց լրագրողներին ու մաղթեց, որ անընդհատ աշխատեն իրենց մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ եւ չմեծամտանան: